Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին
Հասարակություն
19:59 12/06/2025
Աշխարհ

Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին

Հնդկաստանի արևմտյան Ահմադաբադ քաղաքից թռիչքից կարճ ժամանակ անց վթարի է ենթարկվել Air India-ի ինքնաթիռը։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ։ Սկզբում տեղական ոստիկանությունը հայտարարել էր, որ նրանք բոլորը մահացել են, սակայն հետո հաղորդվել է առնվազն մեկ կենդանի մնացածի մասին։

Տեղական ոստիկանությունը հայտնել է, որ վթարի վայրում հայտնաբերվել է առնվազն 204 զոհի մարմին։

Հնդկական բժշկական ասոցիացիայի (FAIMA) համանուն ֆեդերացիան հայտարարել է, որ ինքնաթիռը բախվել է տեղի բժիշկների և բժշկական ուսանողների համար նախատեսված հանրակացարանին, ինչի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել ևս «50-60» մարդ։

Ասոցիացիայի տվյալներով՝ վթարի հետևանքով վիրավորված առնվազն երկու ուսանող գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Եվս հինգ ուսանող, ինչպես նաև որոշ բժիշկների հարազատներ դեռևս անհետ կորած են համարվում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին